Logo

Էդուարդո Կամավինգան՝ դարպասապահի դերում

20:49 / 07.07.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ցուցադրել է դարպասապահի ունակությունները:

Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում 20-ամյա ֆուտբոլիստն իր համար անսովոր դիրքում ցուցաբերում է տպավորիչ ռեակցիա՝ մեկը մյուսի հետևից հետ մղելով դժվարին հարվածները:

Երկրպագուները հիացական մեկնաբանություններ են թողել. «Ավելի լավն է, քան Դե Խեան», «Կուրտուան պետք է նստի պահեստայինների նստարանին» և այլն:

Հիշեցնենք, որ Կամավինգան 2022/23 մրցաշրջանի որոշ խաղերում ելույթ էր ունեցել ձախ պաշտպանի դիրքում և զարմացրել «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին իր ունիվերսալությամբ:

Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 59 խաղի, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 85 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ