Logo

Էդուարդ Վարդանյանը մերժել է ռուսական լիգայի խոշոր առաջարկը

15:02 / 17.10.2023Խառը մենամարտեր
null

Թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող, խառը մենամարտերում (MMA) ելույթ ունեցող Էդուարդ Վարդանյանը պատմել է, որ ռուսական լիգան խոշոր պայմանագիր է առաջարկել իրեն։

«ACA լիգան առաջարկել է ինձ այս պահին ամենախոշոր պայմանագիրն ամբողջ ռուսական հարթակում։ Շուրջ 3 միլիոն դոլար 3 մենամարտի համար։ Ես մերժեցի առաջարկը»,- ասել է հայ մարտիկը Գրիգորի Դրոզդի պոդկաստում։

Հիշեցնենք, որ օգոստոսին էդուարդ Վարդանյանը հայտարարել էր, որ բանակցություններ է վարում UFC-ի հետ: MMA-ում 32-ամյա մարտիկն անցկացրել է 29 մենամարտ և տարել 25 հաղթանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա