Logo

Էդուարդ Վարդանյանը կմենամարտի UFC-ի նախկին մարտիկի հետ

10:44 / 29.01.2024Խառը մենամարտեր
null

Թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտերում (MMA) հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 2-ին։

Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կայանալիք «Наше Дело 82» մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարտիկն ուժերը կչափի Ռուսաստանը ներկայացնող ղազախ Դամիր Իսմագուլովի հետ (24-3)։ Մենամարտը կանցկացվի թեթև քաշային կարգում։

Հիշեցնենք, որ 32-ամյա էդուարդ Վարդանյանը MMA-ում անցկացրել է 29 մենամարտ, տարել 25 հաղթանակ ու կրել 4 պարտություն:

Դամիր Իսմագուլովը 6 մենամարտ է անցկացրել UFC-ում։ Աշխարհի ուժեղագույն լիգայում նա տարել է 5 հաղթանակ ու կրել 1 պարտություն՝ զիջելով հայ մարտիկ Արման Ծառուկյանին։ 2022թ․ դեկտեմբերին կայացած մենամարտը Իսմագուլովի համար վերջինն է եղել UFC-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ