Logo

Էդուարդ Վարդանյանն ԱՄՆ-ում կբանակցի UFC-ի հետ

17:24 / 26.10.2023Խառը մենամարտեր
null

Թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող, խառը մենամարտերում (MMA) ելույթ ունեցող Էդուարդ Վարդանյանը պատմել է, թե երբ է մեկնելու ԱՄՆ՝ UFC-ի հետ բանակցություններ վարելու համար։

«Արդեն Ղազախստանից մեկնել եմ Հայաստան։ Ղազախստանում մարզավիճակ էի պահպանում տարբեր մարզասրահներում։ Նոյեմբերի 6-ին կմեկնեմ ԱՄՆ»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է Legalbet.kz-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսին էդուարդ Վարդանյանը հայտարարել էր, որ բանակցում է UFC-ի հետ: MMA-ում 32-ամյա մարտիկն անցկացրել է 29 մենամարտ, տարել 25 հաղթանակ ու կրել 4 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա