Թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը խոսել է UFC-ի հետ բանակցությունների մասին: Վարդանյանը խոստովանել է, որ իր միանալն ամերիկյան պրոմոուշենին քիչ հավանական է:
«Ես այստեղ եմ ու պատրաստ եմ կռվել, բայց նրանք չեն ցանկանում ինձ հետ պայմանագիր կնքել, քանի որ Ռուսաստանում անցկացրած կարիերաս նրանց համար որևէ նշանակություն չունի:
Այնպես չէ, որ ես չգիտեի այս ամենը: Այն, ինչի հասել ես ԱՄՆ-ից դուրս, էական չէ: Այս պահին UFC-ի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը գնահատում եմ 10 տոկոս»,- ասել է Վարդանյանն Ушатайка յութուբյան ալիքի հետ զրույցում: