Logo

Էդուարդ Սպերցյանը «Յուվենտուսի» դիտակետում է

13:02 / 10.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», գրում է իտալական Tuttosport-ը:

Իտալական ակումբի ներկայացուցիչներն ուսումնասիրում են Սպերցյանի խաղը և մտադիր են տեղափոխությունը ձևակերպել մինչև մրցաշրջանի ավարտը։ «Յուվենտուսի» սկաուտները ներկա են գտնվել Հայաստանի հավաքականի մի քանի խաղի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 14 խաղի, խփել 6 գոլ ու կատարել 3 ասիստ։

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ