Logo

Էդուարդ Սպերցյանը` տուրի խորհրդանշական հավաքականում

20:39 / 03.09.2024Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Матч Премьер» հեռուստաալիքի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ հաղթական խաղում (3-0) դարձել էր գոլի հեղինակ: 24-ամյա ֆուտբոլիստը դիպուկ էր իրացրել 11-մետրանոց հարվածը՝ խփելով առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում։

«Կրանսոդարը» Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 7 խաղից հետո 15 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, որը հավաքել է 17 միավոր։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ