Logo

Էդուարդ Սպերցյանը սկսել է համագործակցել Մխիթարյանի գործակալի հետ

13:44 / 24.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սկսել է համագործակցել բրազիլացի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, հաղորդում է Transfermarkt-ը։

Ռաֆաելա Պիմենտան նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է։ Նա համագործակցում է Էրլինգ Հոլանդի, Մարկո Վերատիի, Մատեյս Դե Լիխտի ու այլ անվանի ֆուտբոլիստների հետ։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 15 հանդիպում, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա