Logo

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի տուրի լավագույն ֆուտբոլիստ

16:01 / 09.10.2023Ֆուտբոլ
Էդուարդ Սպերցյան-22

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ ու ընդգրկվել խորհրդանշական հավաքականում։

Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ «Կրասնոդարը» 3-2 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Ռոստովի» նկատմամբ։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը 11 խաղում դարձել է 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ 11-րդ տուրից հետո «Կրասնոդարը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Կռիլյա Սովետովից»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ