WhoScored վիճակագրական պորտալը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Սպերցյանն անցկացրած 15 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 5 ասիստ:
Դարպասապահ. Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»)։
Պաշտպաններ. Դանիիլ Խլյուսևիչ («Սպարտակ»), Դեյան Լովրեն («Զենիթ»), Բախտիյար Զայնուտդինով (ԲԿՄԱ), Դուգլաս Սանտոս («Զենիթ»):
Կիսապաշտպաններ. Մալկոմ («Զենիթ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Մարկուս Վենդել («Զենիթ»), Խորխե Կարասկալ (ԲԿՄԱ):
Հարձակվողներ. Քուինսի Պրոմես («Սպարտակ»), Ալեքսանդր Սոբոլև («Սպարտակ»)։
ՌՊԼ-ի 15 տուրից հետո առաջատարը 39 միավոր վաստակած Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է: «Կրասնոդարը» 24 միավորով 6-րդն է: