Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч Премьер» հեռուստաալիքի հետևորդների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի առաջին հատվածի խորհրդանշական հավաքականում։
23-ամյա ֆուտբոլիստի հաջող խաղը «Կրասնոդարին» օգնել էր ձմեռային ընդմիջման մեկնել ՌՊԼ-ի առաջատարի կարգավիճակում՝ 2 միավոր առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Սպերցյանը մասնակցել է 18 խաղի, դարձել 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։