Logo

Էդուարդ Սպերցյանը` ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների թվում

15:35 / 21.03.2024Ֆուտբոլ
null

Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 18 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Նույնքան տրանսֆերային գին ունեն նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի կիսապաշտպան Կլաուդինյոն ու «Կրասնոդարի» ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը։ Առաջին տեղում է «Զենիթի» բրազիլացի վինգեր Վենդելը՝ 22 միլիոն եվրո։

Ռուսաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի

1. Վենդել («Զենիթ», Բրազիլիա) - 22 միլիոն եվրո

2-4. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Հայաստան) - 18 միլիոն

2-4. Կլաուդինյո («Զենիթ», Բրազիլիա) - 18 միլիոն

2-4. Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար», Ռուսաստան) - 18 միլիոն

5. Դուգլաս Սանթոս («Զենիթ», Բրազիլիա) - 15 միլիոն

6. Վիլմար Բարիոս («Զենիթ», Կոլումբիա) - 14 միլիոն

7-10. Արտուր («Զենիթ», Բրազիլիա) - 12 միլիոն

7-10. Կոնստանտին Տյուկավին («Դինամո», Ռուսաստան)՝ 12 միլիոն

7-10. Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ, Ռուսաստան)՝ 12 միլիոն

7-10. Ջոն Կորդոբա («Կրասնոդար», Կոլումբիա)՝ 12 միլիոն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ