Logo

Սպերցյանը նշել է այն գինը, որի դիմաց Գալիցկին պատրաստ է բաց թողնել իրեն

17:03 / 18.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Նոբել Առուստամյանի հետ զրույցում նշել է, թե որքան է իր տրանսֆերային արժեքը գնահատում ռուսական ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին։

- Դու գիտես, թե ինչ գումարի դիմաց է Գալիցկին պատրաստ բաց թողնել քեզ։

- Շուրջ 15 միլիոն եվրո։

- Ստացվում է՝ քո տրանսֆերային գինն այդքա՞ն է։

- Ես կարծում եմ, որ նա այդպես է մտածում։ Ես, երևի, նույնպես այդպես եմ կարծում (ժպտում է):

- Հաջորդ մրցաշրջանում քո ակումբը պարտադիր պետք է խաղա եվրագավաթներո՞ւմ։

- Այո։

- Դու այդպես էլ չտեղափոխվեցիր Եվրոպա, թեև հավանականությունը բավական մեծ էր։ Հիասթափվա՞ծ չես։

Բարդ է ասել, որ հիասթափված եմ։ Սակայն ես, իհարկե, մի քիչ հուսահաստվեցի։ Կարծում եմ՝ արժանացել էի Եվրոպայում խաղալու հնարավորությանը։ Բայց ես հիմա «Կրասնոդարում», և բոլոր մտքերս այստեղ են՝ թիմի հետ։ Կշարունակենք աշխատել ու պայքարել չեմպիոնության համար։ Կանեմ ամեն բան, որպեսզի ունենամ ևս մեկ շանս։

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է, հիմնական թիմում խաղում է 2021 թվականից, պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը մասնակցել է 8 խաղի, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա