Logo

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարին» խորհուրդ է տվել ձեռք բերել Էդգար Սևիկյանին

14:29 / 16.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նորեկ, ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է կարիերան շարունակել ՌՊԼ-ի առաջատար «Կրասնոդարում»։

Ռուս հայտնի ինսայդեր Իվան Կարպովը սոցցանցերում հայտնել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկուն խորուրդ է տվել ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։ «Նիժնի Նովգորոդը» պատրաստ է հայ կիսապաշտպանից բաժանվել 2,5 միլիոն եվրոյի դիմաց։ Նշվում է, որ ձեռք բերելով Էդգար Սևիկյանին՝ «Կրասնոդարը» կփակի վինգերի աջ խնդրահարույց դիրքը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի հավաքականի նորեկի ծառայություններով հետարքրքված է նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ն։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ