Logo

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ կպատրաստվի նոր մրցաշրջանին

14:42 / 02.07.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ժամանել է ակումբի մարզաբազա և կրասնոդարյան ակումբի հետ կպատրաստվի նոր մրցաշրջանին, հայտնում է «РБ Спорт»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի շարք եվրոպական ակումբներ հետաքրքրված են 2022թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով: 

Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է: 2022/23 մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 41 խաղի, խփել 14 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 12 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ