Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր մրցաշրջանից կլինի ռուսական «Կրասնոդարի» հիմնական ավագը: Այս մասին Ռուսաստանի փոխչեմպիոնի շնորհանդեսի ժամանակ հայտարաարել է գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը, հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Նախորդ մրցաշրջանում «Կրասնոդարի» ավագը Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովն էր, որը տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ:
Հիշեցնենք, որ 24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Մինչև այժմ հայ կիսապաշտպանը ռուսական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 108 հանդիպման, խփել 33 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: