Logo

Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

16:04 / 26.12.2022• Հայկական ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպանը հավաքել է 76 միավոր: Սպերցյանն առաջին անգամ է արժանանում տարվա լավագույնի կոչմանը:

Երկրորդ տեղում է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հավաքել է 74 միավոր։

20 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չորրորդն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակել է «Փյունիկի» ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել էր «Կրասնոդարի»` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ: Ընթացիկ մրցաշրջանում նա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 16 խաղի, խփել 9 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում, իսկ Ռուսաստանի գավաթում անցկացրել է 5 հանդիպում և աչքի ընկել մեկ անգամ: 

Ըստ Transfermarkt-ի՝ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 6 միլիոն եվորոյով և կազմում է 9 միլիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ