Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը միացել են Հայաստանի հավաքականին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է խաղացողների ժամանման տեսանյութը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից հավաքին արդեն միացել են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող խաղացողները, բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի: Իսկ արտերկրում խաղացող ֆուտբոլիստներից հավաքականի ճամբարում է Կամո Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Թուրքիայի թիմին։ Երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի թիմի հետ: Եվրո-2024-ի ընտրական փուլում Ալեքսանդր Պետրակովի թիմի մրցակիցներն են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։