Logo

Էդուարդ Սպերցյանը և Էդգար Սևիկյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

16:19 / 15.08.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանի ու «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հաջող խաղն աննկատ չի մնացել։ Հայ ֆուտբոլիստները Whoscored-ի ու Transfermarkt-ի վարկածով ընդգրկվել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի դուբլը «Կրասնոդարին» հաղթանակ էր պարգևել «Օրենբուրգի» դեմ արտագնա խաղում (2-0)։

Իսպանական «Լևանտեի» ու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն էլ գոլի հեղինակ էր դարձել Գռոզնիի «Ախմատի» դեմ տնային հանդիպմանը (2-0)։

Transfermarkt-ի խորհրդանշական հավաքականը

Whoscored-ի խորհրդանշական հավաքականը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ