Logo

Էդուարդ Սպերցյանը չի մասնակցի Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղին

13:34 / 10.10.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրի հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Матч ТВ»-ն գրում է, որ ռուսական «Կրասնոդարի» ավագը Հայաստանի հավաքականի հետ չի մեկնել Ֆարերյան կղզիներ։ 24-ամյա Սպերցյանը մնացել է Երևանում և հույս ունի մասնակցել Հյուսիային Մակեդոնիայի հավաքականի դեմ հաջորդ հանդիպմանը։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանն անցկացրել է 11 խաղ, խփել 5 գոլ ու կատարել 2 ասիստ: Հայաստանի հավաքականի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 29 հանդիպման, դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին Տորսհավնի «Տորսվյոլուր» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետո գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն ունի 4 միավոր: Հայաստանի ու Լատվիայի հավաքականները վաստակել են 2-ական, իսկ Ֆարերյան կղզիների թիմը՝ 1 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ