«Կրասնդորի» պաշտոնական կայքը ներկայացրել է Մոսկվայի «Տորպեդոյի» դեմ (2-2) Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի տնային հանդիպման հաշվետվությունը, որում չորս ցուցանիշով լավագույնն է խաղում գոլային փոխանցում կատարած, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
- Լավագույնը` մրցակցի տուգանային հրապարակ կատարած ճշգրիտ փոխանցումների թվով - 7
- Լավագույնը` հաջողված դրիբլինգի թվով - 6
- Բոլորից շատ է հարվածել դեպի դարպասը/դարպասին - 5/1
- Մրցակիցները նրա նկատմամբ ամենաշատն են խախտել կանոնները - Էդուարդ Սպերցյան (3), Միխայլո Բանյաց (3) (երկուսն էլ՝ «Կրասնոդար»)
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը 24 հանդիպման է մասնակցել «Կրասնոդարի» կազմում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
18 խաղից հետո «Կրասնոդարը» 26 միավորով 7-րդն է: