Logo

Էդուարդ Սպերցյանն ամենաշատն է գոլային գրոհների մասնակցել ՌՊԼ-ում

11:33 / 29.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի առաջին հատվածում մասնակցել է 17 գոլային գրոհի։

Այդ ցուցանիշով 23-ամյա ֆուտբոլիստն ու «Զենիթի» բրազիլացի կիսապաշտպան Վենդելը կիսում են առաջին տեղը։

Էդուարդ Սպերցյանի հաջող խաղը «Կրասնոդարին» օգնել էր ձմեռային ընդմիջման մեկնել ՌՊԼ-ի առաջատարի կարգավիճակում՝ 2 միավոր առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 18 խաղի, դարձել 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ