Logo

Էդուարդ Սպերցյանի հերթական գոլը

19:00 / 07.02.2024Ֆուտբոլ
null

Դուբայում ընթացող հավաքի երկրորդ ստուգողական խաղում ռուսական «Կրասնոդարը» մրցել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Շաբաբի» հետ ու նվազագույն հաշվով հաղթել Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հաղթական գոլը 15-րդ րոպեին խփել է 11-մետրանոց հարվածով։ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ ու փոխարինվել 83-րդ րոպեին։

Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարի» կազմում փոխարինման է մտել ընդմիջմանը։

«Ալ Շաբաբի» կազմում առաջին հանդիպմանը մասնակցել է խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որն օրեր առաջ իսպանական «Սևիլիայից» է տեղափոխվել արաբական ակումբ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 8-ին, մրցակիցը կլինի ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Վասլը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ