Logo

Էդուարդ Սպերցյան. «Շնորհակալ ենք ձեր սիրո ու հավատի համար»

12:14 / 13.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականից կրած 0-1 հաշվով տնային պարտությունից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։

«Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր երկրպագուներին: Շնորհակալ ենք ձեր սիրո ու հավատի համար։ Ամեն խաղում զգում ենք ձեր աջակցությունը։ Սա մեծ փորձ էր մեզ համար, վստահ եմ, որ ճիշտ ուղու վրա ենք։ Կվերադառնանք ավելի ուժեղ»,- Ինստագրամում գրել է ռուսական «Կրասնոդարի» 23-ամյա ֆուտբոլիստը, որը խորվաթների դեմ խաղում դաշտ էր դուրս եկել ավագի թևկապով։

Հիշեցնենք, որ 4 խաղ անցկացրած Խորվաթիայի հավաքականը երևանյան հաղթանակից հետո վաստակել էր 10 միավոր և գլխավորել D խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Լատվիայի հավաքականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա