Logo

Էդուարդ Սպերցյան. «Իմ ամենախելահեղ գոլային փոխանցումն էր»

14:20 / 11.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամփոփել է ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հաղթական խաղը, որում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։ 90-րդ րոպեին ռուս կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովը հանդիպման միակ գոլը խփել էր Էդուարդ Սպերցյանի՝ անկյունայինից կատարած տպավորիչ փոխանցումից հետո։

«Շատ ծանր հանդիպում էր։ Առաջին խաղակեսում շատ բան չէր ստացվում, առջևի գծում շարժումը քիչ էր։ Երկրորդ խաղակեսում ավելի լավ տեսք ունեինք։ Փառք Աստծո, որ հաղթեցին։

Մեր գոլը կարելի է համեմատել «Լիվերպուլի» գոլի հետ «Բարսելոնայի» դեմ խաղում։ Ես տեսա, որ Նիկիտան միայնակ է կանգնած, բոլորը՝ գնդակին հակառակ։ Նայեցինք իրար ու կարողացանք ստեղծել այդ գոլը։ Իմ կատարած ամենախելահեղ գոլային փոխանցումն է։

Եթե կարողանանք նվաճել տիտղոսը, առաջինը կշնորհավորեմ Սերգեյ Գալիցկուն»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ ձմեռային դադարից առաջ «Կրասնոդարը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը ու 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 18 խաղի, խփել 8 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա