Logo

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:25 / 04.08.2022• ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է հուլիսի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:

Ամսվա լավագույնի կոչմանը հավակնում է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: 22-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը նոր մրցաշրջանի մեկնարկային ամսվա ընթացքում մասնակցել էր բոլոր՝ 3 հանդիպումներին, խփել 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: 

Բացի Սպերցյանից, ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են նաև Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը, «Ռոստովի» կիսապաշտպան Դանիիլ Ուտկինը, «Սպարտակի» առաջատարներից Քուինսի Պրոմեսը և ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ