Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է մերձմոսկովյան «Խիմկիի» դեմ կայացած գավաթային խաղի մասին (2-0): 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 71-րդ րոպեին:
«Շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել, շատ կարևոր խաղ էր։ Հաջորդ խաղը երկու օրից է, պետք է պատրաստվել:
Ինչո՞ւ մեկնարկային կազմում չէի: Չգիտեմ, դա մարզչի որոշումն էր»,- Metaratings-ի հետ զրույցում հայտնել է Սպերցյանը։
Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 8 հանդիպման, դարձել 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Սպերցյանը գնահատել է «Կրասնոդարի» շանսերը ՌՊԼ-ում


