«Ռոմայի» և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն տեղափոխվում է «Ինտեր», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնեցրել են պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Ջեկոն ժամանել է Միլան բուժզննում անցնելու նպատակով։
«Ռոման» իր հերթին շարունակում է պայքարել «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամի հետ պայմանագիր կնքելու համար։ Հռոմի թիմը ցանկանում է վարձակալել անգլիացու տրանսֆերը հետագայում այն գնելու իրավունքով։ «Արսենալը» ևս հետաքրքրված է Աբրահամով։
Հիշեցնենք, որ «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է «Չելսի» տեղափոխությանը։

