Դերասան Էդի Ռեդմեյնը The Sunday Times-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ սխալվել է, երբ ընդունել է տրանսգենդեր կնոջ դերը «The Danish Girl» ֆիլմում:
Սա մեծ մասամբ պայմանավորված է դերասանի հասցեին հնչող քննադատությամբ, որը, շատերի կարծիքով, լինելով «ցիվիլ» մարդ՝ իրավունք չուներ մարմնավորել տրանսգենդերին:
«Այս ֆիլմին մասնակցել եմ միայն բարի նպատակներով: Ես հասկանում եմ, որ սա մեծ սխալ էր: Հիմա ես կհրաժարվեի այս դերից, եթե իմանայի, թե ինչի հետ եմ առերեսվելու»,- արդարացրել է Ռեդմեյնը:
Իր դերին պատրաստվելիս արտիստը հանդիպել է տարբեր տարիքի տրանսգենդեր կանանց՝ կյանքի յուրաքանչյուր փուլում ավելի լավ զգալու, պատկերացնելու նրանց զգացմունքները: Նրա գործընկեր Ալիսիա Վիկանդերը պաշտպանել է Ռեդմեյնին՝ հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իրենից լավ մարմնավորել տրանսգենդեր կնոջ Լիլի Էլբին:
«Ոչ ոք չէր կարող նրանից լավ խաղալ: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե ինչի միջով է նա անցել դա անելու համար»,- ընդգծել է Վիկանդերը:
«The Danish Girl» ֆիլմի սյուժեն պատմում է նկարչուհի Գերդա Վեգեների (Ալիսիա Վիկանդեր) և նրա ամուսնու՝ Էյնար Վեգեների (Էդի Ռեդմեյն) ընտանիքի մասին: Իր նկարների համար աղջիկը խնդրել է ամուսնուն ներկայանալ որպես կին: Ժամանակի ընթացքում նկարների հանրաճանաչությունը մեծացավ Ռեդմեյնի հերոսի` մշտապես կին լինելու ցանկության հետ մեկտեղ: Արդյունքում նա վերցրեց Լիլի Էլբի կեղծանունը և ենթարկվեց սեռափոխության վիրահատության: