Matchroom Boxing պրոմոութերական ընկերության ղեկավար Էդի Հիրնը հայտարարել է, որ WBA վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դմիտրի Բիվոլին (21-0) համարում է աշխարհի լավագույն բռնցքամարտիկը։
«Կարծում եմ, որ Դմիտրի Բիվոլն առաջինն է անկախ քաշային կարգերից վարկանիշային աղյուսակում։ Այդ տղան բազմիցս ցուցադրել է տպավորիչ ելույթ։ Ինձ շատերն են ասել, որ նա իսկական ձեռքբերում է։ Բիվոլը կիսածանր քաշային կարգի արքան է»,- Էդի Հիրնի խոսքը մեջբերում է Sports Addict-ը։
Հիշեցնենք, որ 31-ամյա ռուսաստանցի բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 5-ին Աբու-Դաբիում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին (44-1) ու պաշտպանել տիտղոսը։