Logo

Էդգար Սևիկյանը ժամանել է Հայաստան և անցկացրել առաջին մարզումը հավաքականի հետ

23:00 / 09.10.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ժամանել է Հայաստան, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

22-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական, որի կազմում անցկացրել է առաջին մարզումը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 7-րդ տուրում հոկտեմբերի 12-ին Ռիգայում կմրցի Լատվիայի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 17-ին Ստրումիցայում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

Ֆոտո` ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա