Ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ժամանել է Հայաստան։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր, «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը:
Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն մերժել էր հրավերը՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում։ Սպասվում է, որ Սևիկյանը Հայաստանի հավաքական կհրավիրվի հոկտեմբերին կայանալիք խաղերից առաջ։
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 10 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։ Նախկինում Սևիկյանը հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ։