Logo

Էդգար Սևիկյանը վարձավճարով հանդես կգա «Լոկոմոտիվում»

22:56 / 06.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը հունգարական «Ֆերենցվարոշից» վարձավճարով տեղափոխվեց Մոսկվայի «Լոկոմոտիվ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Լոկոմոտիվի» սանը մոսկովյան ակումբում կխաղա մինչև այս մրցաշրջանի ավարտը: «Լոկոմոտիվը» կունենա 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն:

Սևիկյանը «Լոկոմոտիվում» կխաղա «7» համարի մարզաշապիկով: Մոսկովյան թիմում է խաղում նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը:

Էդգար Սևիկյանը հունվարի 17-ին էր ռուսական «Նիժնի Նովգորոդից» 1,2 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որի հետ նախորդ մրցաշրջանում դարձել էր Հունգարիայի չեմպիոն:

Իսպանական «Լևանտեի» նախկին ֆուտբոլիստը 17 խաղ է անցկացրել «Ֆերենցվարոշի» կազմում, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ