Logo

Էդգար Սևիկյանը տեղափոխվեց «Ֆերենցվարոշ»

18:32 / 17.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի հավաքականի նորեկ, ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարիերան կշարունակի հունգարական «Ֆերենցվարոշում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆերենցվարոշը» կվճարի 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում սահմանված հրաժարագինը, որը կազմում է 1,1 միլիոն եվրո: Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։ 2023-ին նա նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 4 հանդիպում։

«Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչը սերբ լեգենդար կիսապաշտպան Դեյան Ստանկովիչն է։ Հունգարիայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրից հետո թիմը երկրորդ տեղում է և մեկ միավոր է զիջում առաջատար «Պակսին»։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա