Logo

Էդգար Սևիկյանը կարող է տեղափոխվել ֆրանսիական ակումբ

21:57 / 15.11.2023Ֆուտբոլ
Էդգար Սևիկյան-2

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը կարիերան կարող է շարունակել ֆրանսիական «Նանտում»:

Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ Լիգա 1-ը ներկայացնող ակումբն արդեն բանակցություններ է սկսել «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ: Նշվում է, որ ռուսական ակումբը Սևիկյանին գնահատում է 3.5 միլիոն եվրո, իսկ ՌՊԼ-ի մյուս ակումբների համար սահմանված է 5.5 միլիոն եվրո:

Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա