Logo

Էդգար Սևիկյանը տպավորիչ գոլ խփեց և օգնեց Սպերցյանի թիմին

17:11 / 08.10.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդը» Էդգար Սևիկյանի գոլի օգնությամբ 2:0 հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին»:

Հայաստանի հավաքականի նորեկը հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց շքեղ հարվածով։ Ավելացված ժամանակում 26-ամյա հարձակվող Զե Տուրբոն խփեց դաշտի տերերի երկրորդ գոլը:

Սևիկյանը 4-րդ գոլը գրանցեց Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: 22-ամյա կիսապաշտպանը 2 անգամ էլ աչքի է ընկել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:

Սերգեյ Յուրանի գլխավորած թիմը վաստակեց 17 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ: «Կռիլյա Սովետովը» 21 միավորով մնաց երկրորդ տեղում, բայց այս տուրի արդյունքում առաջատար «Կրասնոդարից» հետ մնաց արդեն 6 միավորով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Պարի Նիժնի Նովգորոդ» - «Կռիլյա Սովետով»՝ 2:0

Էդգար Սևիկյան, 13, Զե Տուրբո, 90+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ