Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Պարի ՆՆ»-ը 3:1 հաշվով հաղթել է «Օրենբուրգին»:
Նիժնի Նովգորոդը ներկայացնող թիմի հաղթականը գոլը խփել է Էդգար Սևիկյանը: 22-ամյա ֆուտբոլիստը 53-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2:1:
Հայ ֆուտբոլիստը 3-րդ գոլն է խփել Պրեմիեր լիգայում: Այդ ցուցանիշով նա իր թիմի լավագույն ռմբարկուն է:
Սևիկյանի թիմը 14 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղ:
Էդգար Սևիկյանի գոլի տեսանյութը: