Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդը», որի կազմում հանդես է գալիս Էդգար Սևիկյանը, հյուրընկալվել էր Մոսկվայի «Դինամոյին»։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 13-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ Տանտերերը արագորեն հավասարեցրին հաշիվը։ Խաղավերջում «Դինամոյին» հաջողվեց հաղթանակ կորզել։ Սևիկյանը հյուրերի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 60-րդ րոպեին։
Ռուսաստանի գավաթ, 6-րդ տուր
«Դինամո Մոսկվա» - «Պարի Նիժնի Նովգորոդ»՝ 2-1
Կոնստանտին Տյուրակին, 16, Յարոսլավ Գլադիշև, 90+4 - Էդգար Սևիկյան, 13