Logo

Էդգար Սևիկյանը՝ Գրիլիշին նման լինելու և Ստանկովիչի մասին

16:58 / 12.06.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է նոր թիմում ադապտացիայի և հունգարական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի մասին, որը վերջերս տեղափոխվել էր Մոսկվայի «Սպարտակ»:

«Սկզբում ժամանակ էր հարկավոր հարմարվելու համար: Ամբողջական հավաքին չէի մասնակցել, ֆիզիկական վատ վիճակում էի: Մինչև այդ այլ առաջարկներ ունեի Ռուսաստանից, Ֆրանսիայից և Եվրոպայի այլ երկրներից, բայց պետք է սպասեի մինչև հաջորդ մրցաշրջան: Մինչմրցաշրջանային հատվածի մեկնարկին մոտ որոշ դետալներ հստակեցվեցին, հարկավոր էր արագ որոշում կայացնել: «Ֆերենցվարոշում» անգլերեն են խոսում, ես իսպաներեն գիտեմ, հասկանում էի անգլերեն, սակայն չէի խոսում: Մի քանի ամիս անց այդ խնդիրն էլ լուծվեց:

Ինձ հաճախ Գրիլիշ են անվանում: Դա սկսվել էր Նիժնի Նովգորոդում: Հունգարիայում մի օր զբոսնում էի, հանկարծ մի տաքսի կանգնեց, իսկ ուղևորը վազեց իմ կողմ, նա ինձ շփոթել էր Ջեք Գրիլիշի հետ:

Դեյան Ստանկովիչը պահանջկոտ մարզիչ է, նա հաղթանակի քաղց ունի, ցանկանում է հաղթել և ձգտում է բարելավել ցանկացած դետալ: Այո՛, նա էմոցիոնալ մարդ է, սակայն դա արդարացնում է արդյունքը: Ես նույնպես նրանից սովորել եմ այդ գիծը: Ինձ հետ զրույցում նա ասաց, որ փառահեղ կարիերա է ունեցել, բայց այդ ամենն անցյալում է, իսկ հիմա այլ նպատակներ կան»,- Sport-express-ի հետ հարցազրույցում նշել է 22-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը 2023թ․ հոկտեմբերին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 8 հանդիպում ու խփել մեկ գոլ։ Ավարտված ակումբային մրցաշրջանում նա «Ֆերենցվարոշի» կազմում մասնակցել է 16 խաղի, դարձել 2 գոլի ու մեկ ասիստի հեղինակ։ Transfermarkt-ը 2 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա