Logo

Էդգար Սևիկյանը և Ստեփան Օգանեսյանը հրավիրվել են Ռուսաստանի հավաքական

13:00 / 31.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը թարմացրել է ազգային թիմի ընդլայնված կազմը սեպտեմբերին կայանալիք հավաքի համար։

Հավաքական են հրավիրվել 49 ֆուտբոլիստներ, որոնց թվում են «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը և «Օրենբուրգի» խաղացող Ստեփան Օգանեսյանը։

Ցուցակից բացակայում են իսպանական «Ռեալ Սոսյեդադի» նորեկ Արսեն Զախարյանն ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 20-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն։

Վալերի Կարպինի գլխավորած թիմը սեպտեմբերի 4-12-ին հավաք կանցկացնի Նովոգորսկում։ Այդ ընթացքում նախատեսված է նաև ընկերական հանդիպում, մրցակիցը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էդգար Սևիկյանը հայտարարել էր, որ պատրաստ է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ 22-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 8 հանդիպում ու դարձել 3 գոլի հեղինակ։ Նախկինում նա հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ