Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում 22-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների 60 տոկոսը։
Էդգար Սևիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում։ 16 խաղում նա դարձել է 6 գոլի հեղինակ։
Սևիկյանն արդեն միացել է Հայաստանի հավաքականին, որի կազմում անցկացրել է առաջին մարզումը։