«Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանին չի ընդգրկել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է հունգարական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ռուսական «Նիժնի Նովգորոդի» նախկին ֆուտբոլիստը «Ֆերենցվարոշ» էր տեղափոխվել հունվարի 17-ին:
Հունգարական ակումբը Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում հանդիպելու է հունական «Օլիմպիակոսին»: Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին:


