Logo

Էդգար Սևիկյանը բուժզննում է անցել «Լոկոմոտիվ» տեղափոխվելու համար

13:33 / 04.09.2024Ֆուտբոլ
null

Հունգարիայի բազմակի չեմպիոն «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Հայաստանի ազգային հավաքականին միանալուց առաջ բարեհաջող բուժզննում է անցել Մոսկվայի «Լոկոմոտիվ» տեղափոխվելու համար, հաղորդում է «ВсёПроСпорт»-ը։

Սպասվում է, որ առաջիկա օրերին ռուսական ակումբը կհայտարարի 23-ամյա ֆուտբոլիստը տեղափոխության մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լոկոմոտիվը» վարձակալելու է Սևիկյանին և կունենա նաև այս մրցաշրջանի վերջում տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն։

Հիշեցնենք, որ Սևիկյանը «Լոկոմոտիվի» սան է: 16 տարեկանում նա մոսկովյան ակումբից տեղափոխվել էր իսպանական «Լևանտե»: Էդգարն այս տարվա ձմռանն էր 1,2 միլիոն եվրոյով «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որի կազմում անցկացրած 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ