«Պարի Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն Դավիդ Մելիք-Հուսեյնովը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը հունգարական «Ֆերենցվարոշում» բուժզննում է անցել:
«Սևիկյանն» այսօր բուժզննում անցավ»,- Մելիք-Հուսեյնովի խոսքն է փոխանցում РИА Новости-ն:
Ռուսական ակումբի տնօրենը նշել նաև, որ «Ֆերենցվարոշի» ղեկավարությունն ակտիվացրել է ֆուտբոլիստի հրաժարագինը: Այն կազմում է 1.1 միլիոն եվրո:
Սևիկյանն այս մրցաշրջանում 24 խաղի է մասնակցել, աչքի է ընկել 7 գոլով: Հայաստանի հավաքականում էլ 22-ամյա խաղացողը 4 հանդիպման է մասնակցել: