Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Հունգարիայի և Իռլանդիայի թիմերի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղերին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը:
24-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով խաղում է «Ակրոնում», Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կհանդիպի Հունգարիայի թիմին, իսկ չորրորդ տուրում հոկտեմբերի 14-ին Դուբլինում հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


