Logo

Էդգար Սևիկյանը տեղափոխվում է եվրոպական ակումբ

14:28 / 13.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և ռուսական «Նիժնի Նովգորոդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարիերան շարունակելու է Հունգարիայում: Championat.com-ը տեղեկացնում է, որ «Ֆերենցվարոշն» ակտիվացրել է 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը:

«Спорт-Экспресс»-ը գրում է, որ Սևիկյանի հրաժարագինը կազմում է 1,1 միլիոն եվրո:

Սևիկյանը մոտ է եղել «Կրասնոդար» տեղափոխվելուն, բայց «Ֆերենցվարոշը» տարհամոզել է ֆուտբոլիստին: Այդ տեղեկությունը հաստատել է «Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Գուսեյնովը:

Ռուսական ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանում Էդգարը 24 խաղում խփել է 7 գոլ: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 4 խաղում Սևիկյանը գոլով աչքի չի ընկել:

Հունգարիայի առաջնության 17 տուրից հետո Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը երկրորդ տեղում է:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա