Logo

Էդգար Սևիկյանն առաջին մարզումն է անցկացրել «Ֆերենցվարոշում»

15:08 / 20.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը միացել է հունգարական «Ֆերենցվարոշին», որն այս օրերին հավաք է անցկացնում Իսպանիայում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստն արդեն առաջին մարզումն է անցկացրել սերբ անվանի ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմում։

Էդգար Սևիկյանն օրեր առաջ ռուսական «Նիժնի Նովգորոդից» էր տեղափոխվել «Ֆերենցվարոշ»։ Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։ 2023-ին նա նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել է 4 հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա