Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ից Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խաղում կրած 2-3 հաշվով պարտությունից հետո ամփոփել է հանդիպումը:
«Այսպիսի հանդիպումները բարդ են: Մարզիչն է որոշում՝ ո՛վ պետք է լինի մեկնարկային կազմում: Ես պետք է ընդունեմ նրա որոշումն ու հանգիստ լինեմ: Լավ պահեր ունեցանք, գոլային շատ հնարավորություններ ստեղծեցինք, երկուսն իրացրինք: Հետո կորցրինք կենտրոնացումը, բայց լավ տեսք ունեինք:
Արտագնա խաղերում փոքր-ինչ չի ստացվում, բայց մենք բոլոր հանդիպումներին նույն կերպ ենք պատրաստվում: Կփորձենք շտկել իրավիճակը, ամեն ինչ կանենք դրա համար»,- ռուսական «Սպորտ-Էքսպրես»-ը մեջբերում է Սևիկյանի խոսքը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պահեստայինների թվում էր և փոխարինման մտավ միայն 82-րդ րոպեին, երբ իր թիմն արդեն պարտվում էր 2-3 հաշվով: