Logo

Էդգար Սևիկյանի տպավորիչ գոլը

18:23 / 02.09.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդն» Էդգար Սևիկյանի գեղեցիկ գոլի օգնությամբ 2-1 հաշվով տնային հաղթանակ տարավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ։

22-ամյա կիսապաշտպանը 28-րդ րոպեին տպավորիչ հարվածով հաշիվը դարձրեց 2-0։ Նա մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման և դեղին քարտ ստացավ 65-րդ րոպեին։

Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանն անցկացրեց 10-րդ հանդիպումը և խփեց 4-րդ գոլը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «Ռուբինի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Պարի Նիժնի Նովգորոդ» – «Ռուբին»՝ 2-1

Նիկոլայ Կալինսկի, 16, Էդգար Սևիկյան, 28 – Կիրիլ Գոցուկ (ինքնագոլ), 50
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ