Logo

Էդգար Սևիկյան․ «Շատ ենք տխրել, թեև այս խաղը ոչինչ չէր որոշում»

13:50 / 03.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանն ամփոփել է Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի խաղը, որում դարձել էր գոլի հեղինակ։

«Յուրաքանչյուր խաղին մենք տրամարդվում ենք հաղթանակի։ Այդ պատճառով չկար որև է հանգստություն կամ մրցակցի թերագնահատում։ Խաղում էինք Ռուսաստանի առաջատար թիմերից մեկ հետ։ Դաշտ էինք դուրս եկել միայն հաղթելու ու ամբողջ ուժերը ներդնելու համար։

Շատ ենք տխրել, թեև այս խաղը ոչինչ չէր որոշում։ Սերգեյ Յուրանը թիմին տրամադրել էր այնպես, ինչպես բոլոր խաղերում։ Մարզիչն ասաց, որ անկախ ամեն ինչից պետք է հաղթել։ Ընկերական խաղեր չկան»,- Սևիկյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ 13-րդ րոպեին Էդգար Սևիկյանը բացել էր հանդիպման հաշիվը, սակայն «Դինամոն» կամային հաղթանակի էր հասել 2-1 հաշվով։ Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում խաղացել էր 60 րոպե։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ